Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը ՀՀ առողջապահության նախարարությունը, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագիրը, ինչպես նաև «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ նախաձեռնել են «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը որպես ջանքերի մեկտեղման նոր հնարավորություն» խորագրով համաժողով, որին մասնակցում էին ոլորտի մասնագետները, քաղհասարակության ներկայացուցիչները, ՀՀ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս․ Կոպիրկինը։
Ներկաներին նախ ողջունեցին ԻԱՀԿ տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանը, ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրերի ղեկավար Ռոզա Բաբայանը, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս․ Կոպիրկինը։
Այնուհետև ներկաների ուշադրությանը ներկայացվեց Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ընդհանուր վիճակագրական տվյալները, միգրանտների հետ աշխատանքի փորձի և ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրային ցուցանիշները։
«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը խոսեց ՄԻԱՎ-ով ապրող անձանց տրամադրվող խնամքի և աջակցության ծառայությունների դերը ՀՌՎ բուժման անընդհատության և կարողությունների զարգացման մեջ, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրների ու ձեռբերումների մասին։
Ներկաներին առցանց միացավ նաև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի ներկայացուցիչ Լ․ Զոհրաբյանը և ներկայացրեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի 2025-2030թթ․ ռազմավարությունը,։ Վերջինս իր խոսքում նաև բարձր է գնահատել «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ կատարած աշխատանքը։
Համաժողվին հյուրերի ուշադրությանը ԻԱԻՄ ՀԿ ծրագրերի համակարգող Նաիրուհի Սաֆարյանը ներկայացրեց նաև նոր մշտադիտարկման կայքը՝ HIVmoniTOOL-ը, որը հնարավորություն կտա առաջիկայում ոլորտի ցուցանիշների հավաստի տեղեկատվությունը գտնել մեկ հարթակում։