ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 20-ին իրականացրեց աշխատարան լրագրողների համար։
Աշխատարանը միտված էր խորացնել լրագրողների գիտելիքներն ու հմտությունները ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի թեմաների լուսաբանման, կանխարգելման, բուժման, ինչպես նաև մարդու իրավունքների ապահովման և հանրային իրազեկման ոլորտներում։
Մասնակիցները քննարկեցին՝
- ինչպե՞ս զգայուն ու պատասխանատու ձևով լուսաբանել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի թեմաները, - ի՞նչ լեզվական և էթիկական մոտեցումներ են կիրառվում միջազգային մեդիա պրակտիկայում, - ինչպե՞ս է մեդիան ազդում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շուրջ հասարակական ընկալումների ձևավորման վրա։
Դասընթացը վարում էին ԻԱԻՄ ՍՀԿ-ի նախագահ Ժենյա Մայիլյանը և ԻԱԻՄ ՍՀԿ-ի հանրային կապերի և հաղորդակցութայն պատասխանատու, լրագրող Էրիկ Հակոբյանը։
Աշխատարանին մասնակցեցին ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ լրագրողներ՝ հետաքրքրված սոցիալական, առողջապահական և մարդու իրավունքների թեմաներով։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավման և կարևոր թեմաները առաջ մղելու պատրաստակամության համար։
Միասին կարող ենք ձևավորել ոչ ստիգմատիզացնող, համերաշխ ու տեղեկացված մեդիադաշտ։