Այսօր՝ մարտի 15-ին, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը կազմակերպության գրասենյակում հյուրընկալեց Հայաստանում Կանադայի փոխդեսպան Բրայան Էբելին։ Հանդիպման ընթացքում Ժենյա Մայիլյանը Բրայան Էբելին է ներկայացրել կազմակերպության կողմից իրականացվող գործունեության մանրամասները, խոսել է ՄԻԱՎ-ով ապրող և ԹՆՕ անձանց խնդիրների ու ոլորտներում առկա բացերի մասին։ Հանդիպմանը վերջինս խոսեց նաև «Կյանք առանց ցավի» ծրագրի մասին, որը նույնպես իրականցվում է ԻԱԻՄ ՀԿ-ի կողմից։
ՀՀ-ում Կանադայի փոխդեսպանը լսելով կազմակերպության նախագահի ներկայացրած տվյալները, շնորհակալություն հայտնեց վերջինիս կազմակերպության կողմից իրականցված ծավալուն աշխատանքի համար։