Այսօր կայացավ քոուչների և մասնակիցների առաջին հանդիպումը: Միջոցառման շրջանակում քոուչների աշխատանքներն ուղղված են կանանց և աղջիկների ինքնաբացահայտմանը, ճկունության ձեռք բերմանը, սթրեսի կառավարմանը, դրական մտածելակերպի խթանմանը, փափուկ հմտությունների զարգացմանը, կորուստ ունեցած կամ հոգեբանական տրավմա վերապրած անձնաց համար հոգեկան առողջության ամրապնդմանը։ Միջոցառումների շարքը շարունակվում է:
*Ծրագիրն իրականացվում է Կանանց ռեսուրսային կենտրոնի ֆինանսավորմամբ՝ Շվեդիայի միջազգային համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ: