Փետրվարի 6-8-ը «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության թիմը հավաքվել էր Աղվերանում՝ տարին ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Հանդիպման ընթացքում վերանայվեցին կազմակերպության ռազմավարությունը, գործողությունների պլանը և մշակվեցին նոր մոտեցումներ՝ ծրագրային թիրախներին առավել արդյունավետ հասնելու համար։

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի նախագահ Ժենյա Մայիլյանը աշխատանքային հանդիպման ընթացքում պարգևատրեց կազմակերպության երկարամյա աշխատակիցներ՝ Իրինա Մաիլիանին և Աննա Ավետիսյանին, ավելի քան 20 տարվա նվիրված աշխատանքի և մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Երկրորդ օրը թիմին միացավ նաև «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության հայաստանյան ծրագրերի խումբը՝ Կամո Դավթյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ ծրագրի իրականացման մանրամասները։