Հանդիպման նպատակն էր՝ ներկայացնել Հայաստանում օտարերկրյա միգրանտների թիրախային խմբերի թվաքանակի գնահատման նոր հետազոտության արդյունքները, ստանալ փորձագետների մեկնաբանությունները և ձևակերպել առաջարկություններ՝ Հայաստանում միգրանտների համար ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների հասանելիության բարելավման նպատակով, քննարկել Հայաստանի քաղաքացիների համար, որոնք գտնվում են արտագնա միգրացիայի մեջ, ՄԻԱՎ-ի բուժման հասանելիության հիմնական խոչընդոտները և ներկայացնել հեռահար հաշվառման արձանագրությունը՝ որպես արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների բուժումը կազմակերպելու հնարավորությունը։
Հանդիպումը նախաձեռնել էին Միգրանտների առողջության տարածաշրջանային փորձագիտական խումբը և «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն։