Հունվարի 27-ից 30-ը Բյուրականում տեղի ունեցավ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ թիմի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց 2023-2025թթ․ ռազմավարությունը, վերանայվեց Կազմակերպության ռազմավարական ուղղությունները, իրականացված գործողությունները և հետագա անելիքները։
Եռօրյա հանդիպման ընթացքում նաև քննարկում-հանդիպում է կազմակերպվել առկա մարտահրավերների և դրանց հաղթահարմանն ուղղված գործողությունների պլանավորման ուղղությամբ։ Քննարկվել է կազմակերպության ձեռքբերումները, աշխատակիցների ձեռքբերումները, հետագա ինքնազարգացման ուղիները և հնարավորությունները։ Կազմակերպության աշխատակիցները հնարավորություն ունեցան ոչ ֆորմալ պայմաններում քննարկել, վերլուծել և ուրվագծել աշխատանքային հարաբերություններում առկա ներքին և արտաքին խոչընդոտները և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։