Երևանում անցկացված երկրորդ փուլը կենտրոնացած էր երեք հիմնական ուղղության վրա՝ համայնքային նախաձեռնությունների ձևավորում և գործարկում, գերդոզավորման կանխարգելում և առաջին օգնություն, թմրանյութերի որակի ստուգում և տեղեկատվացված օգտագործում։ Վրաստանի փորձագետներ Լաշա Աբեսաձեն և Տեմո Խաթիաշվիլին ԻԱԻՄ ՍՀԿ թիմի հետ իրականացրին երկօրյա ինտենսիվ դասընթաց՝ ընդգրկելով համայնքի մոբիլիզացում, հաղորդակցություն, փաստաբանական ռազմավարություն, ինչպես նաև նալոքսոնի կիրառման, առաջին օգնության և նյութերի անվտանգության գնահատման գործնական մեթոդներ։
Ծրագրի հիմնական նպատակներն էին․
- Զարգացնել ԻԱԻՄ ՍՀԿ-իթիմի մասնագիտական կարողությունները՝ անդրադառնալով ոլորտի միջազգային լավագույն փորձին։
- Ամրապնդել գործընկերային մեխանիզմները Հայաստանի և Վրաստանի կազմակերպությունների միջև։
- Խթանել PWUD/PWID համայնքի ներգրավվածությունն ու ինքնազբաղվածությունը Հայաստանում։
- Ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը վնասի նվազեցման ոլորտում։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է դեպի ավելի ուժեղ, միասնական և համայնքակենտրոն վնասի նվազեցման շարժում Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում։
Ծրագիրը իրականացվում է Աշխարհի բժիշկներ կազմակերպության աջակցությամբ։


