2009 թ-ի մայիսի 17-ին ժամը՝ 14։00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում մի շարք ՀԿ-ների նախաձեռնությամբ, տեղի կունենա ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված 26-րդ միջազգային մոմավառության արարողությունը։ Հիշատակի մոմավառության արարողության ժամանակ տեղի է ունենալու դասական երաժշտության համերգ՝ լարային քառյակի կատարմամբ։

Մոմավառության արարողությունը ավելին է, քան հիշատակին տուրք մատուցելը։ Այն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հասարակությանն իրազեկելու մեծագույն միջոցառումներից է։Մամավառության արարողությունը հնարավորություն է տալիս նորանոր համայնքներ և անձանց ներգրավել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներում, աջակցել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և պաշտպանել մարդկանց՝ վարակը ձեռք բերելուց։

Այս տարի մոմավառության արարողությունը կանցկացվի «Միասին կարող ենք հաղթահարել» կարգախոսի ներոքո։