Հանդիպում Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի ուսանողների հետ
Կիսվել
Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի ուսանողների ուսումնական այցի շրջանակներում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ում տեղի ունեցավ հանդիպում։ Ուսումնական այցի շրջանակներում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև շրջայց կատարեցին կազմակերպության գրասենյակում։ Կազմակերպության նախագահ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի փորձագետ՝ Ժենյա Մայիլյանը ներկայացրեց ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները, կանխարգելման միջոցառումները, ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև քննարկվեց ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ աշխատանքի առանձնահակությունները։ Սոցիալական աշխատող Տաթևիկ Նալբանդյանը ներկայացրեց ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները, հիվանդության ընդունման փուլերը։ Վնասի նվազեցում ծրագրի աութրիչ համակարգող Սարգիս Ավետիսյանը ներկայացրեց ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում ծրագիրը, մատուցվող ծառայությունները և թմրամիջոցների ներարկային օգտագործողների հետ աշխատանքի առանձնահատկությունները։Մագիստրոսական ծրագրի ներդրումն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ «Սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրում և աշխատուժի հզորացում՝ հանուն դիմակայուն Արցախի» ծրագրի շրջանակներում: