Դեկտեմբերի 7-ին մեկ հարկի տակ էին հավաքվել ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի նախարարությանը կից տարբեր մարզերում գործող ՊՈԱԿ-ների, ինչպես նաև սոցիալական աջակցման կենտրոնների օգնող մասնագետները՝ սոցիալական աշխատողները, հոգեբանները, իրավախորհրդատուները, բուժքույրերը, հատուկ մանկավարժները մասնակցելու՝ «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակում անցկացվող՝ «ՄԻԱՎ-ով ապրող և ԹՆՕ կանանց նկատմամաբ գենդերային հիմքով բռնության դեմ հակազդում ՀՀ- ում» խորագրով դասընթացին, որը նախաձեռնել են ՄԱԿ-ի վստահության հիմնադրամը, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան և «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ:
Դասընթացի հիմնական թեմաներն էին՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ընդհանուր հիմունքները, ՄԻԱՎ-ով ապրող և ԹՆՕ կանայք բռնության համատեքստում, խտրականություն, խարան, ԹՆՕ անձանց հետ իրականացվող աշխատանքների առանձնահատկությունները, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանությունն ու սոցիալ-հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ:
Դասըթացավարները՝ ԻԱԻՄ ՀԿ-ի ադնամներն էին՝ նախագահ Ժենյա Մայիլյանը, ծրագրի համակարգող Սարգիս Ավետիսյանը, իրավաբան-փորձագետ Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը, ինչպես նաև ծրագրի համակարգող Նաիրուհի Սաֆարյանը:
Հանդիպմանը օգնող մասնագետների մասնակցությամբ կազմակերպվեց նաև ինտերակտիվ, պրակտիկ աշխատարան, որի ընթացքում մասնակիցները բաժանվեցին թիմերի և փորձեցին լուծել այն խնդիրները, որը ստացել են բանախոսի կողմից:
Դասընթացը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց նաև իրենց հետաքրքրող հարցերը բարձրաձայնել և ստանալ սպառիչ պատասխաններ:
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեց մասնակցության վկայականներ: