Հունիսի 13-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մեկ հարկի տակ էին հավաքվել նախարարության ենթակայությամբ գործող տարեցների խնամքի կենտրոնների սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, մասնակցելու՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի նախաձեռնած դասընթացին:
Դասընթացից օրեր առաջ ԻԱԻՄ ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը հանդիպում էր ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Ծանոթանալով Ժենյա Մայիլյանի կողմից ներկայացրած ծրագրին, որի շրջանակում պետք է վերապատրաստվի 600 մասնագետ, նախարարության ներկայացուցիչների հետ համաձայնություն է ձեռք բերվել իրագործել այն:
Առաջին դասընթացը վարում էին ԻԱԻՄ ՀԿ-ի սոցիալական աշխատողներ Տաթև Նալբանդյանն ու Մարիամ Կարապետյանը:
Վերջիններս մասնակիցների ուշադրությանը ներկայացրին ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ընդհանուր հիմունքները, խոսեցին խարանի և խտրականության և օգնող մասնագետների դերի կարևորության մասին:
Դասընթացն ինտերկատիվ ձևաչափով էր, որի շրջանակում մասնակիցներն ու դասընթացավարները քննարկեցին նաև պրակտիկ օրինակներ:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ: