Մարտի 6-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ թիմը ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ Երևանի պետական համալսարանում էր, որտեղ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ կազմակերպությունը նախաձեռնել է դասընթաց և «Մարդկային գրադարան» ծրագիրը:
Կարևորելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվության լայն տարածումը երիտասարդության շրջանում, ԻԱԻՄ ՀԿ ծրագրի համակարգող Նաիրուհի Սաֆարյանը ուսանողադասախոսական անձնակազմին նախ ներկայացրեց՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ընդհանուր հիմունքները, խոսեց նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման մասին, ինչպես նաև անդրադարձավ ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ հոգեբանական և սոցիալական աշխատանքի առանձնահատկություններին:
Այնուհետև դասընթացին հաջորդեց «Կենդանի գրադարան» կամ «Մարդկային գրադարան» ծրագիրը, որը մասնակիցներին հնարավարություն ընձեռեց ծանոթանալ ՄԻԱՎ-ով ապրող տղամարդու հետ՝ զրուցել նրա հետ, լսել վերջինիս պատմությունը, ինչպես նաև հարցեր ուղղել նրան:
Նախաձեռնության նպատակն է խթանել ներառականությունն ու բազմազանությունը՝ մարտահրավեր նետելով կարծրատիպերին և խտրականությանը: