Այս օրերին Հայաստանում են ԱՀԿ՝ Ռոբերտ Կոխ Ինստիտուտի (ՌԿԻ) փորձագետները, որոնք Հայաստանում են վիրուսային հեպատիտների արձագանքման գնահատում իրականացնելու առաքելությամբ։
Նոյեմբերի 2-ին փորձագետները այցելեցին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն։ Կազմակերպություն էին այցելել ԱՀԿ Ռոբերտ Կոխ Ինստիտուտի փորձագետներ՝ Սանդրա Դուդարյովան, Միխաել Բրանդլը, Անաստասիա Ստեպանովիչը, Ալբա Մենդեզ Բրիտոն և Մարսելո Նավիերան, ինչպես նաև ԱՀԿ հայաստանյան գրասենյակից՝ Մանե Խալաթյանն ու Գայանե Սիմոնյանը։ Վերջիններիս դիմավորեցին ՀԿ-ն աշխատակիցները, նախագահ Ժենյա Մայիլյանի գլխավորությամբ։
Ողջունելով ներկաներին ԻԱԻՄ ՀԿ նախագահը ներկայացրեց կազմակերպության կողմից բնակչությանը տրամադրվող ծառայությունները, ինչպես նաև փորձագետների հետ քննարկվեց վիրուսային հեպատիտներով վարակվելու ռիսկի գործոնները և կանխարգելման հարցերը։
ԻԱԻՄ աշխատակիցներն ու հյուրերը քննարկեցին նաև ոլորտի ֆինանսավորումը և իրավական կարգավիճակը, ինչպես նաև խարանին ու խտրականությանը վերաբերող մի շարք հարցեր։
Այցի շրջանակում քննարկվել է նաև «Աշխարհի բժիշկներ-Ֆրանսիա» (Médecins du Monde France) միջազգային բժշկական մարդասիրական հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացված ծրագիրը, որի շրջանակում իրականացվել է Հեպատիտ Ց-ի հետազոտություն 1415 շահառուների շրջանում։