Մայիսի 21-ին՝ ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի միջազգային օրը «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ, ԲԱՑ Հարթակ OPEN Platform-ի հետ համատեղ նախաձեռնել են թատերական ներկայացում և ՁԻԱՀ-ից մահացած անձնաց հիշատակի մոմավառություն։ 
«Ապրել առանց վախի»  պիեսը ձևավորվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում ԻԱԻՄ ՀԿ-ի կողմից իրականացված հետազոտությունների և ռեժիսոր Գագիկ Ղազարէի կոմից իրականացված հարցազրույցների արդյունքում։ Թատերական ներկայացումը մեկ գործողությամբ խաղ է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մասին։ 
Միջոցառմանը ներկա էին ինչպես  պետական տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ 
ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի միջազգային օրն ամեն տարի նշվում է մայիսի երրորդ կիրակին՝ կարևորելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված ջանքերը,  հարգելու ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակը, ինչպես նաև հրատապ քայլեր ձեռնարկել կյանքեր փրկելու համար:Այն առաջին անգամ նշվել է 1983 թ․ Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից։Համաճարակի սկզբից ի վեր ամբողջ աշխարհում ավելի քան 84,2 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով, իսկ ավելի քան 40,1 միլիոն մարդ մահացել է ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից: Ըստ ԻՀԱԿ պաշտոնական տվյալների 2022 թվականին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 535 դեպք։ Ախտորոշված դեպքերից  230-ը գտնվել են ՁԻԱՀ-ի փուլում, որից մահացել է 74 անձ։