«Երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելում հավասարակիցների ներգրավմամբ» խորագրով դասընթաց ապագա բուժաշխատողների համար
Հոկտեմբերի 22-ին և 23-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ում հյուրընկալեցինք Արարատի պետական բժշկական քոլեջի ուսանողներին։ Երկօրյա դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցության վերաբերյալ, ինչպես նաև փոխանցել կարևոր տեղեկատվություն ԹՆՕ անձանց և Տուբերկուլոզ (ՏԲ) ունեցող մարդկանց հետ աշխատանքի մասին։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր թեմաներ՝
- ՄԻԱՎ-ի մասին տարածված միֆերը,
- Ի՞նչ անել, երբ մարդը տեղեկանում է իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին,
- Ինչպե՞ս աջակցել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և խուսափել խտրական վերաբերմունքից,
- Հոգեբանական մոտեցումներ և աշխատանքի առանձնահատկություններ տարբեր շահառուների հետ,
- ԹՆՕ անձանց հետ աշխատանքի առանձնահատկությունները,
- ՏԲ-ի առանձնահատկությունները և ազդեցությունը մարդու կյանքի որակի վրա։
Բովանդակալից քննարկումներն ու գործնական աշխատանքները նպաստեցին մասնակիցների տեղեկացվածության և կարողությունների բարձրացմանը՝ ուղղված ներառական ու խտրականությունից և խարանից զերծ միջավայրի ձևավորմանը։
Դասընթացը վարում էին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն մասնագետները՝ սոցիալական աշխատողներ Անի Թերզյանը, Մարիամ Կարապետյանը և Լարիսա Հարությունյանը, հոգեբան Տաթև Նալբանդյանը, խոհրդատու Լերա Ռոստրիպան և աութրիչ աշխատակիցների համակարգող Սարգիս Ավետիսյանը։


