Այսօր՝ հուլիսի 4-ին, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի աշխատակիցները Գյումրիում էին, որտեղ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ ԻԱԻՄ ՀԿ-ն նախաձեռնել է դասընթաց՝ «ՄԻԱՎ-ով ապրող և ԹՆՕ կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության դեմ հակազդում ՀՀ-ում» թեմայով, որին մասնակցում էին «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները:
Դասընթացը մեկնարկեց ԻԱԻՄ ՀԿ սոցիալական աշխատող Մարգարիտա Պողոսյանը, ով ներկայացրեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ընդհանուր հիմունքները, որից հետո Մարիամ Կարապետյանը՝ ԻԱԻՄ ՀԿ սոցիալական աշխատողը, խոսեց ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ տարվող սոցիալական աշխատանքի առանձնահատկությունների մասին: Այնուհետև ԻԱԻՄ ՀԿ իրավաբան Սարգիս Օհանյանը մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց «Անձնական տվյալների պաշտպանության» մասին համապարփակ տեղեկատվություն, որից հետ Աութրիչ աշխատակիցների համակարգող Սարգիս Ավետիսյանը անդրադարձավ ԹՆՕ անձանց հետ իրականացվող աշխատանքի առանձնահատկություններին: