Ապրիլի 26-ից 28-ը, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ գրասենյակում իրականցիները հերթական անգամ հյուրընկալել են Արարատի պետական բժշկական քոլեջի ուսանողների 2-րդ խմբին։ Այս անգամ «Երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելում հավասարակիցների ներգրավմամբ» խորագրով եռօրյա դասընթացին մասնակցեց 22 ուսանող:
Դասընթացի ավարտից հետո, ինչպես նախորդ անգամ այս անգամ էլ ձևավորվեց 4 խումբ: Խմբերի անդամների համար կազմվեց ժամանակացույց, որի շրջանակում վերջիններս իրենց հավասարակիցների տարբեր խմբերում պետք է իրականացնեն թրեյնինգներ: Ընթացքին կհետևեն ԻԱԻՄ ՀԿ-ի թիմի անդամներից կազմված մենթորների խումբը:
Դասընթացը վարում էին ԻԱԻՄ ՀԿ սոցիալական աշխատողներ՝ Մարգարիտա Պողոսյանն ու Տաթև Նալբանդյանը, ինչպես նաև ԻԱԻՄ ՀԿ աշխատակից Հասմիկ Խեբոյանը: