Մայիսի 11-ին «Աշխարհի բժիշկներ-Ֆրանսիա» և «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ների համատեղ ջանքերով տեղի ունեցավ երկօրյա հանդիպում-վերապատրաստում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի վնասի նվազեցման ծրագրում աշխատող մասնագետների, շահառուների և «ԹՕ անձանց եվրոպական ցանց»-ի հիմնադիր-անդամ, ԹՕ անձանց շահերի պաշտպան, վնասի նվազեցման տեխնիկական աջակցության խորհրդատու և ակտիվիստ ԹՆՕ՝ Mat Southwell-ի, «Աշխարհի բժիշկներ-Ֆրանսիա» ՀԿ-ի վնասի նվազեցման մասնագետների միջև։
Հանդիպման նպատակը ԹՕ անձանց հանրույթի հզորացումը և վնասի նվազեցմանն ուղղված քայլերի վերաբերյալ ունեցած փորձի փոխանակումն էր։
Հանդիպման ընթացքում աութրիչ աշխատակիցները և շահառուները մանրամասն ներկայացրեցին թմրամիջոցների վերաբերյալ իրավիճակը ՀՀ-ում, վնասի նվազեցման գործող ծրագրերի տեսանելի արդյունավետությունը և շեշտադրեցին ԹՕ անձանց հանրույթում առկա կարիքները, շահերի պաշտպանության և վնասի նվազեցման ծրագրերի առավել ընդլայնման ու հասանելիության կարևորությունը։