Բացման խոսքում հանդես եկավ նաև Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը, որը կարևորեց կազմակերպության հետ համագործակցությունը․ «Այս կառույցը Հայաստանում միակն է, որն աշխատում է ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ։ Մենք ունենք շատ լավ համագործակցություն։ Մեր աշխատակիցների համար մշտապես կազմակերպում են դասընթացներ ՄԻԱՎ-ի թեմաներով, սակայն կարևոր է որ այդ դասընթացները շարունակական լինեն, քանի որ այս ոլորտը շարունական զարգացող ոլորտ է, իսկ կազմակերպություն մեզ միշտ տրամադրում է ոլորտում փոփոխվող նորությունները։ Շնորհակալություն եմ հայտնում այս հնարավորության համար»։
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները․ «ՄԻԱՎ և ՁԻԱՀ, ընդհանուր հիմունքներ», «ՄԻԱՎ-ով ապրող կանանց խոցելությունը բռնության նկատմամբ», «Ինչպիսի հոգեբանական խնդիրների են բախվում ՄԻԱՎ-ով ապրող կանայք՝ պայմանավորված ՄԻԱՎ կարգավիճակով», «ՄԻԱՎ-ով ապրող կանանց հետ աշխատանի առանձնահատկությունները», «ԹՆՕ կանայք, աշխատանքի առանձնահատկությունները», «Խարան, խտրականություն»։
Դասընթացի ընթացքում ներկայացվեց նաև ՄԻԱՎ-ի քրեականացման և քրեկանացման ազդեցությունը կանանց վրա տեսահոլովակը իրավաբան Ստելլա Չանդիրյանի մասնակցությամբ։
Մասնակիցները բազմաթիվ հարցեր ունեին քրեականացման, կանանց խոցելիության և պատժողական քաղաքականության վերաբերյալ։ Մանակիցներից մեկը նկատեց․ «Ստացվում է, որ մարդկանց կարող են քրեականատրողական հիմնարկում պահել, սակայն օրինակ տարեցների ապաստարան չեն թողնում ՄԻԱՎ-ով պայմանավորված, եթե վտանգ կա, հետևաբար երկու դեպքում էլ նույնն է, ապա ինչու չեն փոխում այդ օրենքը, սա ինստիտուցիոնալ բռնության հստակ դրսևորում է»։
Թեմաները ներկայացրեցին կազմակերպության նախագահ՝ Ժենյա Մայիլյանը, սոցիալական աշխատողներ՝ Մարինե Մարտիրոսյանը, Արմինե Հարությունյանը և հոգեբան՝ Աննա Աբգարյանը։
Հանդիպումը եզրափակեց ՄԻԱՎ-ով ապրող կին, որը կիսվեց իր կյանքի փորձով։ Մասնակիցները բազմաթիվ հարցեր ունեին ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի հետ կապված, ՄԻԱՎ-ով ապրող և ԹՆՕ կանանց աշխատանքի առանաձնահատկությունների վերաբերյալ։
Դասընթացի վերջում մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով, նշեցին, որ դասընթացը շատ հետաքրքիր էր, հագեցած տեղեկատվություն ստացան և թեման՝ շատ կարևոր։ Մասնկաիցներից շատերը նշեցին, որ արդեն ծանոթ են կազմակերպությանը և իրենց պրակտիկայում հանդիպող ոլորտի հետ կապված խնդիրները գիտեն արդեն ում հետ կարող են քննարկել և իրենց շահառուներին, որ կազմակերպություն ուղղորդել։ Գրեթե բոլորը նշեցին, որ կարիք ունեն նման դասընթացների և կցանկանան հաճախ մասնակցել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի հետ կապված դասընթացների։