Մարտի 17-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպությունը անցկացրեց աշխատանքային քննարկում՝ նվիրված կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունների և զեկույցների ներկայացմանը։

Քննարկման ընթացքում ներկայացվեցին հետևյալ զեկույցները․
- «Թմրամիջոցների օգտագործման և առանց իրացման նպատակով շրջանառության հետ կապված պետական քաղաքականությունը Հայաստանում»,
- «Թմրամիջոց օգտագործող անձանց նկատմամբ իրավախախտումները»,
- «ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ արձանագրված իրավախախտումների վերաբերյալ»։

Առաջին երկու հետազոտություններն իրականացվել են «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության աջակցությամբ՝ «Հեպատիտ Ց-ի բուժման պրոտոկոլների հեշտացում» ծրագրի շրջանակում։ Հանդիպման նպատակն էր՝ բարձրաձայնել ոլորտային խնդիրները, քննարկել դրանց հնարավոր լուծումները և ձևավորել համատեղ առաջարկներ։  

Քննարկմանը մասնակցել են ոլորտային պետական կառույցների ներկայացուցիչներ՝ ապահովելով կարևոր երկխոսություն և համագործակցության հիմք։ Մասնավորապես, ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Ներքին գործերի նախարարությունից, Արդարադատության նախարարությունից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնից, Քննչական կոմիտեից, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից, Առողջապահության նախարարությունից, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։  

Մենք շարունակում ենք աշխատել մարդու իրավունքների պաշտպանության և առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավման ուղղությամբ։