Ավանդույթի համաձայն, տարին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ թիմի համար սկսվեց տարեկան պլանավորմամբ, որի շրջանակում իրականցվեցին թիմի ներուժի զորեղացմանը միտված հանդիպում-քննարկումներ, ամփոփվեցին նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները: Թիմը քննարկեց նաև առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև անձնակազմը կազմակերպության հետագա զարգացման համար հստակեցրեց և նախանշեց մի շարք կարևոր նպատակներ ու դրանց հասնելու համար գործողություններ: