«Իրական Աշխարհ,Իրական Մարդիկ» ՀԿ-ը շարունակում է նպաստել տարբեր կենտրոնների մասնագետների վերապատրաստմանն ու կարողությունների զարգացմանը՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի շրջանակում իրականացվող «ՄԻԱՎ-ով ապրող և ԹՆՕ կանանց նկատմամաբ գենդերային հիմքով բռնության դեմ հակազդում ՀՀ-ում» ծրագրի միջոցով: Հերթականը օգոստոսի 19-ին էր, որին ներկա էին «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության՝ սոցիալական աշխատողները, հոգեբանները, բժիշկներն ու բուժքույրերը: Դասընթացավարները «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն մասնագետներն էին՝ ծրագրի ղեկավար Նաիրուհի Սաֆարյանը, հոգեբան Աննա Աբգարյանն ու սոցիալական աշխատող Մարգարիտա Պողոսյանը, ինչպես նաև ԿԲԱԿ-ի սոցիալական աշխատող Մարիամ Մկրտչյանը:
Հանդիպմանը մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց թմրամիջոցներից կախվալություն ունեցող անձանց հետ տարվող աշխատանքը
, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ընդհանուր հիմունքները, ԹՆՕ կանանց հետ աշխատանքի, ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները: Դասընթացն ավարտվեց մասնակիցների ու դասընթացավարների հարցուպատասխանով: