«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն, Միգրանտների առողջության տարածաշրջանային փորձագիտական խմբի հետ դեկտեմբերի 19-ին նախաձեռնել են «ՄԻԱՎ-ով ապրող միգրանտների առողջությունը Հայաստանում» թեմայով հանդիպում:
Հանդիպմանը ներկա էին՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանը, ԱՀԿ հայաստանայան գրասնեյակի ներկայացուցիչ Մանե Ղազարյանը, ՀՀ ՄԻՊ օգնական Հեղինե Ենգոյանը,ՀՀ ԱՆ-ից Հասմիկ Հարությունյանը, Լիլիթ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանը, Գլոբալ հիմնադրամի ՄՀՀ քարտուղարությունից Ինեսսա Ասմանգուլյանը, Գրետա Հարությունյանն ու միգրացիայի կազմակերպման համար պատասխանատու պետական գերատեսչությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դեմ առ դեմ հանդիպման նպատակն էր քննարկել և փորձի փախանակում իրականացնել ՄԻԱՎ-ով ապրող միգրանտների համար ծառայությունների մատուցման կոնտեքստում: Հանդիպմանը ներկա էր նաև Միգրանտների առողջության տարածաշրջանային փորձագիտական խմբի ներկայացուցիչ Կիրիլ Բարսկին, ով իր հերթին խոսեց ՄԻԱՎ ունեցող օտարերկրյա քաղաքացիների բուժման ոլորտում համակարգված լուծումների և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փորձի մասին: Այնուհետև իրավաբան-փորձագետ Վաղինակ Տեր-Հովհաննսիյանը մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց՝ «ՀՀ-ում միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ով պայմանավորված ծառայություններից օգտվելու իրավական և ինստիտուցիոնալ խոչընդոտների վերլուծություն» հետազոտությունը, որին հաջորդեց քննարկում և հարցուպատասխան: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավար, բժիշկ-վարակաբան Հերմինե Հովակիմյանը, ով ներկայացրեց ՀՀ-ում միգրանտներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խնամքի տրամադրման գործընթացի մանրամասները, ոլորտի մարտահրավերները, ձեռքբերումներն ու անհրաժեշտ գորղծությունները:
Հանդիպմանը քննարկվեց նաև տարածաշրջանի մի շարք երկրների փորձը ՄԻԱՎ-ի հեռավար ախտորոշում և բուժում իրականացնելու փորձը: ՀՀ ԱՆ ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն հայտնեցին ուսումնասիրել հեռավար ախտորոշում և բուժում իրականացնելու մեխանիզմը և առաջիկայում նպաստել նաև դրա ներդրմանը ՀՀ-ում: