Մայիսի 20-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Էյմոն Մերֆին հանդիպեց Հայաստանի քաղհասարակության նեկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր լսել Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրաձայնած խնդիրները, ոլորտում առկա բացերը, ինչպես նաև՝ փնտրել ուղիներ աշխատանքն առավել թիրախային և արդյունավետ իրականացնելու համար։

Հանդիպման ընթացքում Էյմոն Մերֆին կարևորեց հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքը, նաև՝ բարձր գնահատեց դրական բարեփոխումները մի շարք կարևոր ոլորտներում։