ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը շարունակվեց Գևորգ Գրիգորյանի /Ջոտտո/ արվեստանոց-թանգարանում, որտեղ կայացավ Նազիկ Արմենակյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանադեսում ներկայացված լուսանկարներում ՄԻԱՎ-ով ապրող կանայք էին: Յուրաքանչյուրն իր կյանքի իրական պատմությամբ:
Նախագիծն իրականցվել է «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության շարունակական օգնությամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ հարեցրի ծրագրի (UNAIDS) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Նազիկ Արմենակյանի խոսքով նախագիծը միայն ՄԻԱՎ-ի մասին չէ, այն բազմաշերտ է, քանի որ նախագծում արծարծվում են հայ հասարակությունում ավանդույթների, դաստիրակության, ընտանեկան բռնության և ամոթի թեմաները։
Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 29-ը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ` Գևորգ Գրիգորյանի /Ջոտտո/ արվեստանոց-թանգարանում:
Լուսանկարը՝ Գայանե Հարությունյանի և Նելլի Շիշմանյանի