Այսօր՝ հունվարի 31-ին, Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ ՀՀ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՄՀՀ փոխնախագահ Ժենյա Մայիլյանը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Միջոցառման շրջանակում քննարկվեցին կատարված աշխատանքները, հստակեցվեցին հետագա անելիքները:
Հանդիպմանը նախ ելույթով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարության ԳՀ ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Ինեսսա Ասմանգուլյանը, ով ներկայացրեց 2023թ.-ի ընթացքում Գլոբալ հիմնադրամի կողմից ՀՀ-ում կատարված աշխատանքները: Այնուհետև ՄՀՀ ՀԻԳ ԱԽ համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանը խոսեց 2023թ.-ի ընթացքում ՀԻԳ աշխատանքային խմբի իրականացրած աշխատանքները, ինչպես նաև ներկայացրեց 2024թ.-ի աշխատանքային պլանը: Ռոզա Բաբայանը՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավարը, մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց ՄՀՀ վերահսկողության խորհրդատվական աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և առաջարկները, իսկ ՀՀ ԱՆ ԳՀ ԾՀԽ առողջապահական համակարգի ամրապնդման և կայունացմա ենթածրագրի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց ԳՀ-ի նոր դրամաշնորհային հայտի մշակման գործընթացը, որին հաջորդեց Դավիթ Մելիք-Նուբարյանը: Վերջինս դրամաշնորհային հայտին կից ներկայացրեց նաև քաղաքացիական հասարակության և համայնքների կողմից ներկայացվող առաջանահերությունները:
Միջոցառման ընթացքում նիստի մասնակցիների կողմից ոլորտին առնչվող մի շարք հարցեր են բարձաձայնվել, որոնց շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում: