Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին, որի ընթացքում դասընթացավարները մասնակիցների ուշադրությանը ներկայացրին թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց հետ տարվող աշխատանքը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ընդհանուր հիմունքները, ԹՆՕ կանանց հետ աշխատանքի, ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները: Հանդիմպանը խոսվեց նաև անձնական տվյալների պաշտպանության մասին:
Դասընթացավարները «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն մասնագետներն էին՝ ծրագրի ղեկավար Նաիրուհի Սաֆարյանը, հոգեբան Աննա Աբգարյանը, սոցիալական աշխատող Տաթև Նալբանդյանը, իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը: