Մայիսի 19-20-ը «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրուհի Սաֆարյանը Նորվեգիայի Օսլո քաղաքում մասնակցեց «Համայքային աջակցության ուժի հզորացում տուբերկուլոզ (ՏԲ) ունեցող մարդկանց համար» խորագրով միջազգային աշխատաժողովին։
Հադնիպմանը նա ներկայացրել է Հայաստանում՝ «հավասարը հավասարին» խորհրդատվության փորձը ՏԲ աջակցության դաշտում։ Ներկայացման թեման էր՝ «Հայաստանում հավասարը հավասարին ՏԲ աջակցության համակարգի ձևավորումը․ հավասար խորհրդատուների ներգրավման և պահպանման փորձը»։
Ելույթի ընթացքում ներկայացվել է Հայաստանում ներդրված համայնքային և մարդակենտրոն ՏԲ խնամքի ու աջակցության մոդելը, բազմամասնագիտական աշխատանքի փորձը, հավասար խորհրդատուի դերը բուժման հետևողականության բարձրացման, խարանի նվազեցման և շահառուների վստահության ձևավորման գործընթացում։ Աշխատաժողովը հնարավորություն է տվել քննարկելու Հայաստանի փորձը միջազգային գործընկերների, դոնոր կազմակերպությունների և ՏԲ ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև ներկայացնելու համայնքային և «հավասարը հավասարին» մոտեցումների կարևորությունը ՏԲ արդյունավետ արձագանքի համակարգում։
Հանդիպման շրջանակում տեղի են ունեցել նաև առանձին քննարկումներ միջազգային գործընկերների և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում համայնքային ՏԲ ծառայությունների զարգացման, «հավասարը հավասարին» մոտեցումների ընդլայնման և հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ։