Միջոցառմանը մասնակցող ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անձնակազմը հնարավորություն ունեցավ խորությամբ ծանոթանալ ներկայացված աշխատանքներին, քննարկել թեմայի նրբությունները, և ստանալ պատասխաններ հենց հեղինակից: Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաև «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը: Նա կարևորեց ցուցահանդեսի կազմակերպմանն ուղղված համատեղ ջանքերը՝ ընդգծելով այն ջանասիրությունը, որը դրսևորվել է ԻԱԻՄ ՍՀԿ-ի, Նազիկ Արմենակյանի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի գրասենյակի կողմից այս կարևոր նախագիծը կյանքի կոչելու համար:
Նշենք, որ «Կարմիր, սև, սպիտակ» ցուցահանդեսը առաջին անգամ ներկայացվել էր 2023 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Գևորգ Գրիգորյանի /Ջոտտո/ արվեստանոց-թանգարանում, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:
Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներում ՄԻԱՎ-ով ապրող կանայք են՝ իրենց կյանքի իրական պատմություններով, որոնք արտացոլում են ցավը, ուժը, պայքարն ու հույսը: