«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ նախաձեռնել է դասընթացներ և «Կենդանի գրադարան» կամ «Մարդկային գրադարան» ծրագիրը Հայաստանի տարբեր մարզերում՝ Լոռիում, Շիրակում և Արարատում: 

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ նոյեմբերի 25-ին, իրականցիները նախ Վանաձորում էին, որտեղ մեկ հարկի տակ հավաքվել էին տարբեր տարիքի, սեռի ու մասնագիտությունների տեր մարդիկ լսելու ՄԻԱՎ-ով ապրող կնոջ իրական պատմությունը: Դեմ առ դեմ հանդիպումը «Կենդանի գրադարան» կամ «Մարդկային գրադարան» ծրագրի շրջանակում է կազմակերպվել: Այն նախապաշարումների և կարծրատիպերի դեմ պայքարի նորարարական միջոց է, որը ազատ ու անկաշկանդ շփման հնարավորություն է ընձեռում: Նախաձեռնության նպատակն էր խթանել ներառականությունն ու բազմազանությունը՝ մարտահրավեր նետելով կարծրատիպերին և խտրականությանը: Հանդիպմանը մասնակիցները նախապես էին գրանցվել, այնուհետև՝ անձամբ ստացել մասնակցության վայրի մասին տեղեկատվությունը էլեկտրոնային հասցեով: 

Մասնակցիները շնորհակալություն հայտնեցին ծրագրի մասնակից «Կենդանի գրքին» համարձակության ու քաջության համար, ասելով, որ մեր օրերում ոչ բոլորն են կարողանում իրենց մեջ ուժ գտնել դեմ առ դեմ հանդիպել և խոսել նման կարևոր թեմայի շուրջ: 

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի հաջորդ կանգառը Շիրակի պետական համալսաանն էր, որտեղ նոյեմբերի 28-ին իրականացվեց դասընթաց և «Կենդանի գրադարան» կամ «Մարդկային գրադարան» ծրագիրը: Կարևորելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվության լայն տարածումը հանրության շրջանում՝ մասնավորապես երիտասարդության շրջանում, ԻԱԻՄ ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը ուսանողադասախոսական կազմին նախ ներկայացրեց՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ընդհանուր հիմունքները, խոսեց նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման մասին, ինչպես նաև անդրադարձավ ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ հոգեբանական և սոցիալական աշխատանքի առանձնահատկություններին: Այստեղ էլ դասընթացին հաջորդեց «Կենդանի գրադարան» կամ «Մարդկային գրադարան» ծրագիրը, որը մասնակիցներին հնարավարություն ընձեռեց ծանոթանալ ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հետ՝ լսել, հարցեր ուղղել, զրուցել և բացահայտել նրան: Շիրակի պետական համալսարանում ուսանող ապագա սոցիալական աշխատողները հետաքրքրված էին թեմայով: Վերջիններս ակտիվ մասնակցում էին ծավալվող քննարկումներին, քննարկում  և  տարաբնույթ հարցեր։

Իսկ ահա դեկտեմբերի 20-ին կազմակերպության թիմը Արարատի պետական քոլեջում է հյուրընկալվել, որտեղ ապագա բուժաշխատողներին և քոլեջի դասախոսներին ԻԱԻՄ ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը ներկայացրեց՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ընդհանուր հիմունքները, խոսեց նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման մասին, ինչպես նաև անդրադարձավ ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ հոգեբանական և սոցիալական աշխատանքի առանձնահատկություններին: Ինչպես նախորդ 2 տեղերում այս անգամ էլ դասընթացին հաջորդեց «Կենդանի գրադարան» կամ «Մարդկային գրադարան» ծրագիրը, որը մասնակիցներին հնարավարություն ընձեռեց ծանոթանալ ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հետ: Հանդիպմանը «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանն ու Արարատի պետական քոլեջի տնօրեն Մարգարիտա Գրրիգորյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, ըստ որի առաջիկայում Արարատի պետական քոլեջի ուսանողները նաև հնարավորություն կունենան անցնել վերապատրաստում ԻԱԻՄ ՀԿ-ում։ 

Երեք միջոցառումների ժամանակ ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 200 մասնակիցներ։

Որպես գրքեր հանդեն են եկել ՄԻԱՎ-ով ապրող երկու կին, որոնք պատմել են ոչ միայն ՄԻԱՎ-ով ապրելու փորձի, այլև իրենց նկատմամբ բռնության, խտրականության և ՄԻԱՎ-ով լիարժեք ապրելու մասին։