«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի կողմից իրականացվող Stigma Index հետազոտության շրջանակում մեկնարկել են դաշտային աշխատանքները: Կարևորելով ոլորտի առանձնահատկությունն ու հարցազրուցավարների մասնագիտական պատրաստավածությունը դեկտեմբերի 5-ից 8-ը կազմակերպվեց եռօրյա հանդիպում- դասընթաց Լյուբով Վորոնցովայի և ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտության հարցազրուցավարների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում վերջիններս անցան վերապատրաստման դասընթաց, միտված աշխատանքների ճիշտ ու գրագետ կազմակերպմանը: Լյուբով Վորոնցովան ունենալով տարիների փորձ ոլորտում, դասընթացի մասնակիցների հետ խոսեց՝ տեղեկատվության աղբյուրների հետ աշխատանքի կարևորության, շրջանների քարտեզագրման, հարցազրույցի պատրաստման, անցկացման վայրի, ժամկետների և լոգիստիկայի մասին։ Ինչպես նաև Լյուբով Վորոնցովան հարցազրուցավարների ուշադրությանը ներկայացրեց տվյալների անվտանգության պահպանման կարևորությունը և գաղտնիության պահպանումը, քանի որ հարցազրուցավարները հետազոտության ընթացքում ուսումնասիրելու են ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության դրսեւորումները, որոնց հետազոտությունն իրականացվելու է հարցազրույցների վարման տեսքով ՝ ՄԻԱՎ-ով ապրող անձանց, ԹՆՕ/ՄԻԱՎ-ով ապրող անձանց, ԿՍԿ/ՄԻԱՎ-ով ապրող անձանց, ՏՍՏ/ՄԻԱՎ-ով ապրող անձանց, ՏԳ/ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ։ Հարցուպատասխանի ընթացքում դասընթացի մասնակիցներին հետաքրքրում էր նաև դժվար իրավիճակներում աշխատելն ու, թե ինչ լուծման ուղիներ կան նման իրավիճակներում։ Ծրագիրն իրականացվում է «Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող անձնանց ցանցի» աջակցությամբ «Թիրախային խմբերին տրամադրվող ծառայությունների կայունությունը Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկներում՞ ծրագրի շրջանակում (#SoS_project 2.0 )