Հետազոտությունը կատարվել է UNFPA-ի և UNAIDS-ի աջակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ժենյա Մայիլյանը ներկայացրեց ուսումնասիրության նախնական արդյունքները, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում և հարցուպատասխան։
Միջոցառման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված նյութերն ուղարկել գործընկերին, որպեսզի առաջիկայում համագործակցությամբ մշակվի ճանապարհային քարտեզ, որն ուղղված կլինի ՄԻԱՎ-ի և սեռական ու վերարտադրողական առողջության ծառայությունների անխոչընդոտ ինտեգրմանը Հայաստանում։