ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում իրականացվեց նաև հանրային իրազեկման արշավ։ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի թիմը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրրի հայաստանյան գրասենյակը և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպեցին իրազեկման ակցիա, որտեղ բոլոր ցանկացողները հնարավորություն ունեցան անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ թեստավորում և ստանալ խորհրդատվություն։
Արշավը նպատակ ուներ հանրությանը տեղեկացնել ՄԻԱՎ-ի կանխարգելման, ախտորոշման և բուժման կարևորության մասին՝ միաժամանակ խրախուսելով ժամանակին թեստավորում անցնելը՝ կյանքեր փրկելու համար։