- ա) ստանալ հետազոտության արդյունքների մասին գրավոր տեղեկություններ.
- բ) ստանալ ոչ խտրական վերաբերմունք.
- գ) պահանջել բժշկական գաղտնիության պահպանում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
- դ) շարունակել աշխատել` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի.
- ե) ստանալ համապատասխան խորհրդատվություն, ծանոթանալ ՄԻԱՎ-ի տարածումը բացառող նախազգուշական միջոցառումներին:
ՄԻԱՎ-ով վարակված անձինք առանց իրենց գրավոր համաձայնության չեն կարող լինել գիտական փորձերի և հետազոտությունների օբյեկտ:
ՄԻԱՎ-ով վարակված երեխաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) իրավունքները
ՄԻԱՎ-ով վարակված մինչև 18 տարեկան երեխաներն օգտվում են մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից:
ՄԻԱՎ-ով վարակված երեխայի ծնողները (օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն`
- ա) երեխայի հետ գտնվել հիվանդանոցում, այդ ժամկետում ազատվելով աշխատանքից, և ստանալ երեխայի և իրենց համար սահմանված նպաստները.
- բ) օգտվել տարեկան արձակուրդից իրենց հարմար ժամանակ: