Բոլորը ցանկանում են առողջ երեխա ունենալ:

Հարկ է իմանալ, որ կան որոշ վարակային հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել մորից երեխային հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, նորածնին կրծքով կերակրելիս: Այդպիսի հիվանդություններից է ՄԻԱՎ վարակը:

Սակայն ՄԻԱՎ վարակը խոչընդոտ չէ հղիության և երեխա ունենալու համար: Որոշակի կանխարգելիչ միջոցառումների իրականացումը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնելու նրանց վարակման վտանգը, իսկ ՀՌՎ բուժման և առողջ կենսակերպի շնորհիվ ՄԻԱՎ-ով ապրող ծնողները կարող են պահպանել լավ ինքնազգացողությունը և լիարժեք խնամել ու դաստիարակել իրենց երեխաներին:

Թույլ մի տուր, որ անտեղյակությունդ դառնա երեխայիդ ՄԻԱՎ-ի վարակման պատճառ: Եղիր տեղեկացված և պաշտպանիր երեխայիդ ՄԻԱՎ-ից: