ՄԻԱՎ-ի թեստավորումը կարևոր է յուրաքանչյուրի համար, քանի որ վարակի սկզբնական փուլերում սովորաբար ախտանիշներ չեն լինում։ Հետազոտվել խորհուրդ է տրվում հետևյալ դեպքերում․
- Սեռական կյանք սկսելուց հետո, հատկապես՝ առանց պահպանակի հարաբերության դեպքում։
- Նոր զուգընկեր ունենալու կամ հարաբերություն սկսելուց առաջ։
- Պատահական կամ անպաշտպան սեռական հարաբերությունից հետո։
- Ներերարկային թմրամիջոցներ օգտագործելու և ընդհանուր ասեղից օգտվելու դեպքում։
- Հղիության պլանավորման կամ հղիության ընթացքում՝ երեխային վիրուսը փոխանցելու վտանգը կանխելու համար։
- Դոնոր արյուն կամ օրգան ստանալու/հանձնելու ժամանակ։
- Բուժաշխատողների և այլ մասնագետների համար՝ աշխատանքի ընթացքում արյան հետ շփման վտանգի դեպքում։
- Կանխարգելիչ նպատակով՝ եթե սեռական կյանք եք վարում, ցանկալի է հետազոտվել առնվազն տարին մեկ անգամ։
Հայաստանում ՄԻԱՎ-ի թեստավորումն անվճար և անանուն է։ Թեստ կարելի է անցնել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ում, ինչպես նաև տարբեր թեստավորման կաբինետներում։


