Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Ծրագրի համակարգող

Գործատու՝ Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
Ծրագրի անվանումը՝ ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 28.02.2023թ

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն փնտրում է ծրագրի համակարգող՝ ծրագրի վերահսկողության և կառավարման համար: 

Աշխատանքի հիմնական նկարագիրը՝

- Իրականացնել ծրագրի ամբողջական համակարգում
- Ղեկավարել ծրագրի շրջանակում աշխատող անձնակազմին և ապահովել թիմային աշխատանք 
- Համակարգել և հաշվետվություն ներկայացնել ծրագրի առաջընթացի, իրականացման,  վերահսկման և գնահատման վերաբերյալ
- Վերահսկել ծրագրի ադմինիստրատիվ աշխատանքները
- Մշակել ծրագրային փաստաթղթեր, ներառյալ հաշվետվություններ, աշխատանքային պլաններ և տեխնիկական ամփոփագրեր
- Մշակել, հաստատել և թարմացնել ծրագրի աշխատանքային պլանը, ելնելով՝ ծրագրի կարիքներից և պահանջներից
- Ապահովել փոխկապակցվածություն ու փոխլրացում ծրագրի տարբեր բաղադրիչների միջև
- Ապահովել ծրագրային հարցերի վերաբերյալ ներքին և արտաքին հաղորդակցություն, այլ շահագրգիռ կողմերի հետ ապահով փոխհամագործակցություն և ցանցային աշխատանք
- Իրականացնել ծրագրային գործողությունների հավաքագրում, վերլուծություն և հաշվետվության ներկայացում դրամաշնորհատուին՝ նախապես համաձայնեցված ձևով
- Վերահսկել ծրագրային միջոցառումների համար փոխանցված գումարները և ապահովել հաշվետվողականությունը դրամաշբորհատուին՝ ծրագրի բյուջեից և նախատեսված ժամկետներից չշեղվելու նպատակով
- Կազմակերպել աշխատակազմի ներուժի գնահատում և բացահայել տեխնիկական աջակցության կարիքները
- Օգնել ֆինանսական և ադմինիստրատիվ հարցրերում, եթե կա դրա անհրաժեշտությունը
- Ապահովել ծրագրի գործառույթների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության և Գլոբալ Հիմնադրամի քաղաքականության և կատարողական պահանջների հետ
- Ապահովել որակավորված մասնագետների հավաքագրումը, նրանց գիտելիքների և հմտությունների զարգացումը
- Պահպանել աշխատանքի ընթացքում ձեռք բերված անձնական և այլ տեսակի պաշտպանված տեղեկատվության գաղտնիությունը:

Պահանջվող որակավորումները և հմտությունները՝
- Մագիստրոսի կամ համարժեք որակավորում՝  կառավարման, սոցիալական գիտությունների, մարդու իրավունքների ոլորտներում  կամ հարակից այլ ոլորտներում,
- Առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական ​​փորձ ծրագրի կառավարման ոլորտում
- Հաղորդակցման և հանրային խոսքի գերազանց հմտություններ
- Թիմը համակարգելու և ճկուն միջավայրում աշխատելու ունակություն
- Ընդգծված միջանձնային և կազմակերպչական հմտություններ
- Նախաձեռնողականության և էնտուզիազմի դրսևորում,
- ՄԻԱՎ-ի և հարակից հարցերի ոլորտում փորձառությունը կդիտվի որպես առավելություն:

Դիմելու ընթացակարգ.
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info@realwrp.com էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրի համակարգող» անվանումը: Դիմումների վերջնաժամկետը 2023թ․-ի փետրվարի 28-ն է: 

Ծրագրի համակարգող