ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն այն մարդիկ, որոնք

  • - երբևէ օգտագործել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով,
  • - ունեցել են առանց պահպանակի սեռական հարաբերություն անհայտ ՄԻԱՎ կարգավիճակով զուգընկերոջ հետ,
  • - երբևէ հիվանդացել են որևէ սեռավարակով կամ ունեն զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է սեռավարակ,
  • - ունեն վիրուսային հեպատիտ Բ կամ Ց,
  • - կատարել են դաջվածքներ չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով,
  • - ունեն զուգընկեր, որը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ պետք է հետազոտվեն հղիները հղիության հնարավորինս վաղ ժամկետում: