ՄԻԱՎ-ի օրգանիզմ ներթափանցելու պահին մարդը չի ունենում ոչ մի արտասովոր զգացողություն: Ավելին, ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ, զգալ իրեն գործնականորեն առողջ և անգամ չկասկածել իր վարակված լինելու մասին, սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել ուրիշներին:
Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատոր հետազոտությամբ, որը հնարավորություն է տալիս ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության ախտանշաններ դեռևս չկան:

ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը կարևոր է՝

  • անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու,
  • ուրիշներին վարակի փոխանցումը կանխելու,
  • ՄԻԱՎ վարակից զերծ երեխաներ ունենալու համար: