Հունիսին Ծրագրի փորձագետները մշտադիտարկում են կատարել Ջերմուկի ԱԱՊԿ, որին մասնակցում էր տնօրենը։ Բուժհաստատությունը հարակից համայնքների հետ սպասարկում էր մոտ 6500 բնակչի։ Օփիոիդային ցավազրկողներ դուրս չեն գրում, ներարկային ցավազրկողների նշանակվում են Շտապ օգնության միջոցով։ Օնկոպացիենտները հաշվառվում են Վայքի ԲՄ-ում, որտեղից էլ ստանում են թմրամիջոց պարունակող դեղեր։ Այլ պացիենտներ, որոնք կարիք ունեն օփիոիդային ցավազրկողների նշանակում են կատարում, որոնք գնում են այլ տեղից են ստանում։ Տեղյակ չէին, որ յուրաքանչյուր բժիշկ, ըստ կարիքի, իրավունք ունի նշականում կատարել և թմրադեղեր դուրս գրել։
Թեև ունեն չհրկիզվող պահարան և հատուկ առանձնացված պայմաններով սենյակ, թմրամիջոց պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս, սակայն դուրս չեն գրում։ Պահանջարկ չեն ներկայացրել, որպեսզի ձեռք բերեն մորֆին կամ այլ օփիոիդներ։
Ներկայացվեց թմրամիջոց պարունակող դեղերի նշանակման կարգն ու պայմանները, ինչպես նաև հիմնական դեղերի դուրս գրման և բաց թողնման կարգը։ Պարզաբանվեց թմրադեղերի նշանակման ժամկետի, ըստ կարիքի բժիշկների նշանակման, սրվակների ոչնչացման, բժշկական գաղտնիքի պահպանման և այլ կարգերի վերաբերյալ։