ՄԻԱՎ վարակ ունենալը չպետք է խանգարի առողջ կյանք վարել այնպես, ինչպես Դուք նախընտրում եք:

Ճիշտ բուժման և խնամքի շնորհիվ դուք կարող եք ապրել այնքան, որքան ապրում է ՄԻԱՎ վարակ չունեցող մարդը:

Ահա մեր խորհուրդներից մի քանիսը, թե ինչպես կարող եք ինքներդ Ձեզ խնամել և առողջ մնալ:

Պահպանելով առողջ ապրելակերպի որոշ կանոններ՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդը կարող է ամրապնդել իր իմունային համակարգը և առավելագույնս հետաձգել ՁԻԱՀ-ի զարգացումը: Դրա համար անհրաժեշտ է՝

- Պահպանել առողջ սննդակարգ. ՄԻԱՎ-ով ապրող մարդու համար ճիշտ սնվելն ունի չափազանց կարևոր նշանակություն: Ռացիոնալ սնունդն ապրապնդում է իմունային համակարգը և ստեղծում ուժերի անհրաժեշտ պաշար՝ հիվանդության դեմ պայքարելու համար:

- Չօգտագործել թմրամիջոցներ. թմրամիջոցները խախտում են նյութափոխանակությունը, քայքայում են լյարդը:

- Ձեռնպահ մնալ ալկոհոլի և ծխախոտի օգտագործումից, որոնք կարող են խորացնել իմունային անբավարարությունը:

- Խուսափել մրսածությունից, նաև՝ տուբերկուլոզով, գրիպով, սնկային հիվանդություններունեցող մարդկանց հետ շփվելուց:

- Զբաղվել ֆիզիկական վարժություններով. օրգանիզմի չափազանց մեծ լարվածություն չպահանջող ֆիզիկական վարժությունների համատեղումն առողջ սննդակարգի հետ նպաստում են նորմալ նյութափոխանակությանը և օգնում են պահպանելու մկանային զանգվածը, ինչը կարևոր էֆիզիկական հյուծումը կանխելու համար:

- Կանոնավոր այցելել բժշկին և ճշգրտորեն կատարել նրա ցուցումները: Պարբերական այցելությունները հնարավորություն կտան ժամանակին հայտնաբերելիմունային անբավարարության խորացման նշանները և սկսել հակառետրովիրուսային բուժում: