Ինչպե՞ս է փոխանցվում ՄԻԱՎ-ը
Վարակվելու համար բավարար քանակով ՄԻԱՎ պարունակում է օրգանիզմի միայն որոշակի հեղուկներում: Դրանք են՝

  • - արյունը,
  • - սերմնահեղուկը,
  • - հեշտոցային արտազատուկները,
  • - կրծքի կաթը:

Վիրուսն առկա է նաև օրգանիզմի այլհեղուկներում (մեզ, թուք, քրտինք), սակայն դրանք վտանգավոր չեն վարակման տեսանկյունից, քանի որ դրանցում ՄԻԱՎ-ի խտությունը շատ ցածր է:

ՄԻԱՎ-ը փոխանցվում է՝

  • - Արյան միջոցով՝ թմրամիջոցների ներարկային օգտագործման ժամանակ, չախտազերծված ներարկիչներ, ասեղներ, - բժշկական պարագաներ օգտագործելիս,
  • - ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային՝ հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրելիս,
  • - Սեռական ճանապարհով՝ առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ: