Կազմակերպությունը՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպություն
Պաշտոնը` Սոցիալական աշխատող
Աշխատանքի սկիզբը` հունիսի 1, 2022 թ․
Աշխատաժամանակը՝ լրիվ դրույք
Աշխատավայրը՝ Երևան, Մինաս Ավետիսյան 4 փողոց, 33 տուն
Պահանջվող որակավորումները և հմտությունները
Բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատողի որակավորմամբ,
Գործնական աշխատանքի ընթացքում սոցիալական աշխատանքի մեթոդների և մոդելների կիրառման հմտություն,
ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հիմնական օրենսդրության իմացություն,
ՄԻԱՎ-ով ապրող անձանց և խոցելի խմբներին առընչվող իրավական և ընթացակարգային փաստաթղթերի գերազանց իմացություն,
ՄԻԱՎ-ով ապրող անձանց և խոցելի խմբերի նկատմամբ բարձր զգայունություն։
Աշխատանքի հիմնական նկարագիրը
-Ապահովել բազմամասնագիտական թիմի արդյունավետ և սահմանված ժամկետներին համապատասխան գործունեությունը,
-Կառավարել և փաստաթղթավորել սոցիալական դեպքերը,
-Կազմակերպել բազմամասնագիտական թիմի քննարկումներ,
-Գնահատել շահառուի կարիքը/ները և մշակել հիմնախնդրի լուծման ուղիներ,
-Ընտրել և ներգրավել շահառուի հետ աշխատող բազմամասնագիտական թիմի անդամներին՝ ելնելով դեպքի առանձնահատկություններից,
-Տրամադրել տեղեկատվական և սոցիալական խորհրդատվություն շահառուին, անհրաժեշտության դեպքում միջնորդել/ուղղորդել այլ կառույցներ,
-Իրականացնել շահառուի իրավունքների և շահերի պաշտպանություն պետական և ոչ պետական կառույցներում,
-Համագործակցել այլ կազմակերպությունների, սոցիալական ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կառույցների հետ՝ շահառուների հիմնախնդիրների լուծման նպատակով,
-Զարգացնել շահառուի սոցիալական ցանցը/կապերը,վարել փոխօգնության խմբեր,
-Կազմակերպել և իրականացնել դասընթացներ բազմամասնագիտական թիմի համար,
-Իրականացնել կրթական և աջակցային սուպերվիզիա,
-Կազմակերպել ծրագրի անձնակազմի համար վարժանքներ ծրագրի՝ փաստաթղթերի վարման և հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ,
-Պահպանել աշխատանքի ընթացքում ձեռք բերված անձնական և այլ տեսակի պաշտպանված տեղեկատվության գաղտնիությունը։
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը մինչև մայիսի 20-ը info@realwrp.com հասցեին՝ թեմա դաշտում նշելով սոցիալական աշխատող: