Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Համացանցային էջի ստեղծման ու խմբագրման ծառայությունների գնման հայտ

Պատվիրատու՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ
Համացանցային էջի ստեղծման ու խմբագրման ծառայությունների գնման հայտ
Ծրագիրն իրականացվում է «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի կողմից «ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ համատեղ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ «Զարգացնել հակառետրովիրուսային դեղորայքի տրամադրման մեխանիզմը Հայաստանում՝ փորձնական իրականացնելով ապակենտրոնացված հակառետրովիրուսային դեղորայքի տրամադրում 5 ընտրված մարզային քաղաքներում» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 07․05․2022 - 31․08․2022
Դիմելու վերջնաժամկետը՝ 05 ․05․2022
Ծրագրի նպատակն է ստեղծել հանրույթի կողմից մշտադիտարկում իրականացնելու գործիք (միասնական, տեղեկատվական մոնիթորինգային հարթակ՝ կայքէջ (այսուհետ՝ հարթակ))։ Միասնական, տեղեկատվական մոնիթորինգային հարթակի խնդիրներն են՝

● ՄԻԱՎ-ի և հարակից ոլորտների համաճարակաբանական, ծրագրային, ֆինանսական, իրավական ցուցանիշների արդյունքների մշտադիտարկում,
● բոլոր ընտրված ցուցանիշների արդյունքների արտացոլում հեշտ ընկալելի և կիրառելի ֆորմատով, open source հարթակում սահմանված խնդրների փաստացի արդյունքների համեմատական վերլուծությամբ,
● ՄԻԱՎ-ի հակազդման ծրագրերում, այդ թվում նաև քաղաքացիական հասարակության անդամներին, միասնական հարթակի օգտագործման ուսուցանում
● միասնական հարթակի օգնությամբ համակարգային մակարդակով արագ արձագանքման մեխանիզմների ստեղծում։
Հարթակի թիրախ լսարանն է՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ոլորտում աշխատանքներ իրականացնող պետական, հասարակական, միջազգային կազմակերպություններ, ԶԼՄ-ներ, ՄԻԱՎ-ով ապրող և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայացուցիչներ, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող անձինք և կառույցներ։
Հարթակը մոնիթորինգային կենդանի, անընդհատ թարմացվող գործիք է, որը խիստ օգտակար կլինի հիմնական ծրագրերի իրականացման ներքին վերահսկողության համար, ինչպես նաև կօգնի հասկանալ որոշակի նպատակների իրագործմանը նպաստող կամ խոչընդոտող գործոնները։
Որտեղի՞ց են հավաքագրվում հարթակի տվյալները
Տվյալների աղբյուր են հանդիսանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրերը, պետական գերատեսչությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող նախագծերը։
Ի՞նչ հաճախականությամբ են թարմացվելու հարթակի ցուցանիշներ

Հարթակը թարմացվելու է եռամսյակային, կիսամյակային, իսկ որոշ ցուցանիշների դեպքում՝ տարեկան սկզբունքով, ինչն ապահովելու է ընտրված ցուցնիշների կանոնավոր թարմացում։
Ո՞վ է հանդիսանում հարթակի պատասխանատուն

Նախնական փուլում հարթակի մշակման, նախագծման և փորձարկման պատասխանատու է հանդիսանում Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՍՀԿ-ն:
Հարթակը պետք է ունենա ՝
Գլխավոր մենյու՝
● Գլխավոր էջ
● Ի՞նչ է HIVMONITOOL-ը
● Տվյալներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ
● ՄԻԱՎ-ի ֆինանսավորում
● Հիմնական գործընթացներ
● Հանրույթի հզորացում

Առավել մանրամասն հասանելի է կցված փաստաթղթում https://bit.ly/3OAuNAP
Վերոնշյալ բաժիններից յուրաքանչյուրն ունենում է իր ենթաբաժինները։
Գլխավոր էջում արտացոլվում է լոգոտիպը, որն ունի ակտիվ հղում և բերում է գլխավոր էջ։
Ներկայացված է կոնտակտային տվյալներ։ Տեսանելի և պարզ ներկայացված են հետադարձ կապի և հայտարարագրման դաշտերը։
Կայքի տեխնիկական բնութագիրը՝ 
• Ծրագրավորման տեխնոլոգիաները՝ HTML5, CSS3, PHP 7․x, Laravel 6.x (կամ նմանատիպ այլ բեքենդ տեխնոլոգիա), javascript։
• Կայքի դիզայնը պատրաստվում է ադապտիվ եղանակով (դեսկտոփ, մոբայլ և պլանշետային տարբերակներով)։
• Պետք է համապատասխանի Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցի (WCAG 2.1) հաջողության չափանիշներին (AA կամ AAA մակարդակ)։ Հայերեն համանման ուղեցույց կարող եք գտնել այստեղ։
• Կայքը պետք է ունենա ամենատարածված 4-5 վեբ բրաուզերներով դիտելիության հնարավորություն։
• Կայքը պետք է ունենա կոնտենտը 3 և ավելի լեզվով թարգմանելու հնարավորություն։ Բազմաֆունկցիոնալ աշխատանքային հարթակ (admin panel) կայքի կոնտենտը կառավարելու համար։
• Կայքում օգտատերեր ավելացնելու և նրանց տեխնիկական լիազորությունները կառավարելու հնարավորություն։
• Որոնման համակարգ։
• Առցանց հայտերը ստանալու և կառավարելու հնարավրութուն։
• Հասկանալի և հեշտ օգտագործելի արտաքին ձևավորում (user friendly)։
• Որոնման համակարգերում առաջխաղացման համար նախատեսված գործիքներ։
• Կայքի հաճախելիության մասին վիճակագրություն ստանալու գործիքներ։
• Սոցիալական կայքերին հղում անելու հնարավորություն։
• Կայքի նավիգացիան կառավարելու հնարավորություն։
Հավելյալ`

Մրցույթը հաղթող ընկերությունը պետք է կայքի համար տրամադրի 1 տարի անվճար արագագործ հոսթինգ հետևյալ պարամետրերով (առնվազն)՝
• 200 GB Bandwidth
• 10 GB հիշողություն
• 1 FTP հաշիվ
• 10 Email հաշիվ
• 5 MySQL Database
• 1 տարի անվճար SSL սերտիֆիկատ
• 1 տարի սպասարկում կապված կայքում տեղ գտած տեխնիկական խնդիրների հետ
• Հետագայում տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց թարմացվելու հնարավորություն
• Ուսուցողական դասընթաց կայքի ադմինիստրացիայի հետ
Օրինակներ՝
https://scorecard-hiv.md/

Ծանոթագրություն․ Այս փաստաթուղթը հանդիսանում է հարթակի տեխնիկական բնութագրի բազային տարբերակ, որը ընտրված կազմակերպության հետ քննարկումների արդյունքում կարող է ենթարկվել փոփոխության։
Համացանցային էջի ստեղծման ու խմբագրման ծառայությունների գնման հայտ