Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Հրավեր

ՄԻԱՎ-ով ապրող հարգելի հետևորդներ,

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ՀՀ-ում Գլոբալ Հիմնադրամի Միջոցառումները Համակարգող Հանձնաժողովում ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանրույթի ներկայացուցչի ընտրությանը։

ՄՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանրույթի ներկայացուցչի ընտրություններին մասնակցելու համար անհատները պետք է ներկայացնեն համապատասխան դիմումներ էլեկտրոնային և թղթային տարբերակներով։

Էլեկտրոնային տարբերակով դիմումները կարող եք ուղարկել ccmcommunityelection@gmail.com էլ հասցեին։

Թղթային տարբերակով դիմումները կարող եք ներկայացնել ընտրությունները կազմակերպող հանձանաժողովին՝ ՄԱվետիսյան 4փ․ 33 տուն։

Դիմումների ընդունման ժամկենները՝ 02.08.2022-15․08․2022։

Անձանց կողմից հարցաթերթիկներում նշված էլ. փոստի հասցեները և/կամ հեռախոսահամարները հետագայում պետք է օգտագործվեն թեկնածուների առաջադրման, քվեարկության և հանձնաժողովների հետ կապի համար: Այլ էլ. հասցեներից ստացված նամակագրությունը չի կարող ընդունվել։


Անհատները, որպես իրենց իրավասության և այդ խմբերին պատկանելու հաստատում, պետք է ապահովեն.

- Լրացված հարցաթերթիկ, որը սահմանում է անհատի պատկանելիությունը ՄԻԱՎ հանրույթին (կարող եք ներբեռնել)

- Նամակ, որը նկարագրում է ընտրություններին մասնակցելու մոտիվացիան (վերաբերվում է միայն ընտրվողներին)

- Մի թեկնածուն միաժամանակ չի կարող առաջադրվել ՄՀՀ-ում հանրույթը ներկայացնող անձանց համար սահմանված երկու տեղերի համար:

ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանրույթի ներկայացուցչին ներկայացվող պահանջը.

ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական կարգավիճակ։

Ընտրությունների մասին հավելյալ կտեղեկացվեն դիմում ներկայացրած անձինք։

 

Կարևորդիմում ներկայացնող անձնանց վերաբերյալ գաղտնիությունը խիստ պահպանվում է և նրանց վերաբերյալ անձանական տվյալներին հասանելիություն են ունենում միայն ընտրական հանձաժողովի անդամները, որոնց հետ կնքվում է համաձայնության թերթիկ առ այն, որ պարտավոր են պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը։

 Հայտ.docx - Google Документы

Հրավեր