Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Իրավաբան

ԻՐԱՎԱԲԱՆ

Կազմակերպությունը՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպություն

Պաշտոնը` իրավաբան

Աշխատանքի սկիզբը` հոկտեմբերի 15, 2022 թ․

Աշխատաժամանակը՝ լրիվ դրույք

Աշխատավայրը՝ Երևան, Մինաս Ավետիսյան 4 փողոց, 33 տուն

Պահանջվող որակավորումները և հմտությունները

-Բարձրագույն կրթություն՝ իրավաբանի որակավորմամբ,
-Հարկային, քաղաքացիական, աշխատանքային օրենքսգրքերի գերազանց իմացություն,
-Գործնական աշխատանքի ընթացքում իրավաբանի աշխատանքի մեթոդների և մոդելների կիրառման հմտություն,
-Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
-ՄԻԱՎ-ով ապրող անձանց և խոցելի խմբերի նկատմամբ բարձր զգայունություն,
-ՄԻԱՎ-ով ապրող անձանց և խոցելի խմբերին առընչվող իրավական և ընթացակարգային փաստաթղթերի իմացություն,
-Խոցելի խմբերի հետ աշխատանքային փորձը նախընտրելի է։

Աշխատանքի հիմնական նկարագիրը


-Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն կազմակերպության շահառուներին,
-Իրականացնել շահառուների շահերի պաշտպանությունը պետական եւ ոչ պետական մարմիններում,
-Մասնակցել աշխատանքային հանդիպումներին և բազմամասնագիտական թիմի քննարկումներին,
-Պատրաստել զեկույցներ, ամփոփագրեր, կազմել դիմումներ, բողոքներ եւ ըստ անհրաժետության այլ իրավական
փաստաթղթեր,
-Ներկայացնել հաշվետվություններ ծրագրի ղեկավարին,
-Գործատուի կողմից պահանջվող ձեւաչափով պահպանել աշխատանքի կատարման ողջ ընթացքում ձեռք բերված
անձնական և այլ տեսակի պաշտպանված տեղեկատվության գաղտնիությունը և աշխատանքից բխող այլ գործառույթներ,
-Ջատագովության հմտություններ:


Դիմելու կարգը և վերջնաժամկետը

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը մինչև հոկտեմբերի 15-ը info@realwrp.com հասցեին՝ թեմա դաշտում նշելով իրավաբան:
Իրավաբան