Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Գնառաջարկի հրավեր

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» Սոցիալական Հասարակական Կազմակերպությունը հրավիրում է մասնակցել հյուրանոցային ծառայությունների տրամադրման մրցույթի։
Գնումն իրականացվում է
ԲՀՀ-ի կողմից ֆինանսավորվող «Կյանք առանց ցավի» ծրագրի շրջանակում:  Ծառայությունների բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև գնումների առանձնահատուկ պայմանները նշված են մրցույթի հայտարարությունում ստորև։ 

Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի հետևյալը.

- Օրը և ժամանակահատվածը

- 2023 թվականի մարտի 16-17, ժամը 10։00-ից մինչև 18։00-ն

- 20 առանձին համարներ

- Կոնֆերանս դահլիճ նախատեսված 20 անձի համար

- Մարտի 16-ին սուրճի ընդմիջում նախատեսված 20 անձի համար

- Մարտի 16-ին ճաշ և ընթրիք նախատեսված 20 անձի համար

- Ավտոկայանատեղի 4-5 մեքենայի համար

Հրավերին մասնակցելու համար ուղարկեք  էլեկտրոնային փոստով ՝ info@realwrp.com  կամ գնառաջարկը փակ ծրարով «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» Սոցիալական Հասարակական Կազմակերպության հասցեով (Հասցե՝ ՀՀ, ք. Երեւան, 0069, Մ. Ավետիսյան, 4 փ., 33 տուն), մինչև 2023 թվականի մարտի 13-ը ժամը 18:00-ն:

Գնառաջարկի հրավեր