Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Աշխատանքի հայտարարություն

Գործատու՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 25.08.2023թ

Աշխատանքի հիմնական նկարագիր.
«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն փնտրում է բժիշկ-ինֆեկցիոնիստի, բժիշկ-համաճարակաբանի,  կամ ընտանեկան բժշկի, ինչպես նաև` իրավաբանի, որոնք համատեղ կիրականացնեն «Հակառետրովիրուսային դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման կլինիկական ուղեցույցի»,  «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության, լաբորատոր ախտորոշման կլինիկական ուղեցույցի» և ԱՀԿ ուղեցույցների համեմատական վերլուծություն: Համեմատական վերլուծությունների իրականացման ոլորտում աշխատքային փորձը, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է: ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։

Դիմելու ընթացակարգ.
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) info@realwrp.com էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Բժիշկ-փորձագետ» (բժշկի դեպքում) «Իրավաբան -փորձագետ» (իրավաբանի դեպքում) անվանումը: Ցանկալի է՝ կից ուղարկել նաև նախկինում կատարված աշխատանքները կամ հղումները:
Աշխատանքի հայտարարություն