Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

Հայտարարություն կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ

Այս օրը, երբ ամբողջ աշխարհում մեկնարկում է 16-օրյա քարոզարշավն ընդդեմ գենդերային բռնության, ՁԻԱՀ-ի եվրասիական կանանց ցանցը կոչ է անում ակտիվ գործողություններ ձեռնարկել ՄԻԱՎ-ով ապրող կանանց և թիրախային խմբերի ներկայացուցիչներին բռնությունից պաշտպանելու համար: Բռնությունը խաթարում է ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը՝ սահմանափակելով անհրաժեշտ ծառայությունների հասանելիությունը: Կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների խախտում է: Բռնության ենթարկված կանայք ՄԻԱՎ վարակի բարձր ռիսկի են ենթարկվում: ՄԻԱՎ-ով ապրող կանայք և համայնքների անդամներն ավելի հաճախ են բռնության ենթարկվում: Ինստիտուցիոնալ բռնությունը բացասաբար է անդրադառնում կանանց առողջության վրա: Այն դրսևորվում է պետությունների կողմից օրենքներ ընդունելու և կանոնակարգերի հաստատման մեջ, որոնք սահմանափակում են կանանց հասանելիությունը առողջապահական ծառայություններին և հանգեցնում խտրականության: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների մեծ մասում ՄԻԱՎ դրական կարգավիճակը, հոգեներգործուն նյութերի օգտագործումը, կոմերցիոն սեռական ծառայությունները, գենդերային ինքնությունը բարձրացնում են առողջապահական համակարգում կանանց նկատմամբ խտրականության աստիճանը:
Մենք կոչ ենք անում ՄԻԱՎ-ով ապրող կանանց և թիրախային համայնքների անդամների նկատմամբ բռնության հիմնախնդիրները Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում օրակարգի առաջին պլան բերել, ինչպես նաև ապահովել համապատասխան ռեսուրսներ և ապահովել օրենսդրական դաշտ՝ մարդու իրավունքները հարգելու համար բռնություն վերապրած կանանց: Մենք ընդգծում ենք սերտ համագործակցության կարևորությունը ՄԻԱՎ-ով ապրող կանանց, թմրամիջոցներ օգտագործող կանանց, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանանց, ԼԲՏ կանանց և բռնությունից տուժած կանանց օգնություն տրամադրող ծառայությունների միջև:
Կանանց ակտիվությունը ՄԻԱՎ-ի համաճարակի դեմ պայքարում, բռնության կանխարգելման, իրավունքների և արժանապատվության, խարանի և խտրականության դեմ պայքարի ոլորտներում կարևոր ներդրում է ՄԻԱՎ-ի համաճարակին և բռնությանն արձագանքելու տարածաշրջանի ջանքերում, ներառյալ համայնքի կողմից իրականացվող հետազոտություններն ու մոնիթորինգը:
Համաձայն համայնքի կողմից իրականացված ուսումնասիրության՝ Վրաստանում ոստիկանական բռնությունը, ներառյալ բանտերում կամ կալանավայրերում, հիմնականում հիշատակվել են ՄԻԱՎ –ով ապրող կանայք, ովքեր նախկինում օգտագործել են թմրանյութեր և զբաղվել կոմերցիոն սեռական ծառայությունների տրամադրմամբ (համապատասխանաբար՝ 26,6% և 26%):
Նմանատիպ հետազոտության ընթացքում Սերբիայում ՄԻԱՎ-ով ապրող կանանց մեկ երրորդը (30%) խոստովանել է ՄԻԱՎ-դրական կարգավիճակի և զուգընկերոջ բռնության միջև կապը: Հարցվածների 20%-ը հայտնել է, որ ախտորոշումից հետո բռնության է ենթարկվել, իսկ 24%-ը կարծում է, որ բժշկական հաստատություններում բռնությունը պայմանավորված է ՄԻԱՎ-ով վարակված լինելով: Ակտիվիստները և ծառայություններ մատուցողները խորհուրդ են տվել պլանավորել այլ ծառայություններ (բռնությանն դեպքում արագ արձագանքման ծառայություններ, հոգեբանական աջակցություն) ուղղորդման ավելի համարժեք համակարգ: Ղազախստանում բռնությունից փրկված ՄԻԱՎ-ով ապրող գրեթե յուրաքանչյուր երրորդ կնոջը արգելվել է դիմել բժշկական ծառայություններ, սոցիալական և այլ տեսակի օգնություն (29%) կամ արգելվել է աշխատել (35%): Ֆիզիկական բռնության ենթարկված կանանց մեկ երրորդը (34%) և յուրաքանչյուր վեց կնոջից մեկը, ով ենթարկվել է սեռական բռնության (15%), դա կապում է իր ՄԻԱՎ կարգավիճակի հետ:
Ուկրաինայում ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ մանկաբարձական բռնության դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ կանանց 28,8%-ին մերժվել է վիրաբուժական միջամտությունը, այդ թվում՝ աբորտը՝ ՄԻԱՎ-դրական կարգավիճակի պատճառով: Հարցվածների 26.9%-ը նշել է, որ իրենց զրկել են ծննդաբերությունից, 31.7%-ին մերժել են խորհրդատվական ծառայությունները հղիության, ծննդաբերության և/կամ հետծննդյան շրջանում, իսկ կանանց 12.5%-ին մերժվել է ՄԻԱՎ-ի պատճառով լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ:
Չնայած առկա տվյալներին, Հարավարևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 15 երկրներում անցկացված ՁԻԱՀ-ի եվրասիական կանանց ցանցի գենդերային գնահատման համաձայն, բռնությանը հակազդելու վերաբերյալ քննարկումները կրում են դեկլարատիվ բնույթ և չեն հանգեցնում իրական գործողությունների և փոփոխությունների կանանց և աղջիկների, հատկապես ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ներկայացուցիչների կյանքում: Երկրները հիմնականում խուսափում են, անտեսում կամ չեն ընդունում բռնությունը ՄԻԱՎ-ով ապրող կանանց, սեքս-աշխատողների և թմրանյութեր օգտագործող կանանց նկատմամբ: Կառավարության, ՄԱԿ-ի գործակալությունների, ՀԿ-ների, մարդու իրավունքների և կանանց/ֆեմինիստական կազմակերպությունների, ՄԻԱՎ-ով ապրող կանանց ցանցերի, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրողների, թմրանյութեր օգտագործող կանանց միջև արդյունավետ համագործակցություն գոյություն ունի Հարավարևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տասնհինգ երկրներից միայն վեցում:
ՁԻԱՀ-ի եվրասիական կանանց ցանցի գենդերային գնահատման մեջ ընդգրկված տասնմեկ եվրոպական երկրներից ութը վավերացրել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հայտնի է որպես Ստամբուլի կոնվենցիա: Հայաստանը ստորագրել է, բայց չի վավերացրել, իսկ Ադրբեջանն ու Բելառուսն ընդհանրապես չեն ստորագրել Ստամբուլի կոնվենցիան։ Ուկրաինան վավերացրել է կոնվենցիան 2022 թվականին։ 2020 թվականին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն որոշեց հրավիրել Ղազախստանին (և Թունիսին) որպես Ստամբուլի կոնվենցիային միանալու առաջին ոչ անդամ պետություններին։ Չնայած այս երկրներից շատերի որոշակի մակարդակի պարտավորություններին, Կոնվենցիայի վավերացումը եղել է դեկլարատիվ բնույթ և չի հանգեցրել իրական գործողությունների և փոփոխության կանանց և աղջիկների կյանքում, հատկապես թիրախային խմբերից:
ՄԱԿ-ի CEDAW կոմիտեի վերջնական դիտարկումներում հազվադեպ են ՄԻԱՎ-ով ապրող կանանց և կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելուն ուղղված գործողությունների առաջարկությունները, հատկապես հազվադեպ են թմրանյութեր օգտագործող կանանց համար: Հյուսիսային Մակեդոնիայում CEDAW-ի առաջարկությունները հանգեցրին Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և պաշտպանության մասին օրենքի ընդունմանը (2021 թ.), որում ուղիղ նշված է, որ կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք խոցելի խումբ են:
Իններորդ տարին անընդմեջ, ՁԻԱՀ-ի եվրասիական կանանց ցանցը միանում է «16 օր ընդդեմ գենդերային բռնության» համաշխարհային արշավին և իրականացնում է տարածաշրջանային արշավ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում, որը կոչվում է «Բռնությանն արդարացում չկա»: Արշավի նպատակն է ակտիվացնել և ներգրավել ՄԻԱՎ-ով ապրող կանանց և թիրախային խմբերի ներկայացուցիչներին, ինչպես նաև հանրությանը՝ կանանց նկատմամբ բռնության հետ կապված խնդիրների լուծման գործում:
ՁԻԱՀ-ի ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ ՑԱՆՑ
Հ.գ. «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի նախագահ Ժենյա Մայիլայնը հանդիսանում է ՁԻԱՀ-ի եվրասիական կանանց ցանցի անդամ
Հայտարարություն կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ